Tuesday, April 17, 2012

Բողոքի ակցիա ընդդեմ Խորան աղանդի ղեկավարի գործունեության

Միացյալ Երիտասարդական Լիգան հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին ժամը 15:00-ին, Արտաքին Գործերի նախարարության առաջ տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Խորան աղանդի ղեկավար Հրաչյա Խաչատրյանի գործունեության:

«Նա իր գործունեությունը ծավալում է Իսպանիայում, որի արդյունքում տուժել են բազմաթիվ մեր սփյուռքի հայրենակիցներ: Միշտ սփյուռքը կանգնած է եղել ՀՀ կողքին, հիմա եկել է ժամանակը, որ մենք օգնենք մեր քույրերին և եղբայրներին:

Ներկայացնում ենք նաև այդ աղանդի գործունեության մանրամասներ ևս.

« Կուլլերայում բնակվում է Սերգո կոչվող մի հայ երիտասարդ (այդ աղանդի մեկ այլ զոհ), որը հոգեկան խանգարում է ստացել իրեն 4-րդ հարկից ցած նետելու պատճառով: Պնդումում են, որ Սերգոն ինքնասպանության փորձ է կատարել Հրաչի դրդմամբ:
Մոտավորապես 4 տարի առաջ Արմեն անունով մի երիտասարդ իր մի քանի ընկերների հետ միասին փորձում է պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Մի քանի օր հետո Արմենը «պատահաբար» ավտովթարի է ենթարկվում Կուլլերա-Սուեկա ավտոմայրուղում:

Խորան աղանդի լոզունգներից է, այն որ ՀՀ բանակում ծառայելով ծառայում ես սատանային»:

«Հարգելի հայեր, նման մարդկանց դեմ պետք է պայքարել ազգովի, քանի որ նրանց նպատակը հայ ժողովրդի կործանումն է:
Բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն հայ ազգի հիմնախնդիրների նկատմամբ, խնդրում և հորդորում ենք, մասնակցել բաղաքի ակցիային»,-նշված է Միացյալ Երիտասարդական Լիգա շարժման հայտարարարությունում:

11:20 Հասարակություն | Շաբաթ 14.04.2012


No comments:

Post a Comment