Monday, April 16, 2012

Ադրբեջանական ֆիլմերի Վանաձորի փառատոնն էլ տապալվեց ( լուսանկարներ)



Ինչպես օրերս Գյումրիում բոյկոտեցին Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, այնպես էլ Վանաձորում սպասվող նույն միջոցառումը չկայացավ։
Ինչպես HayNews.am-ին հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ)՝ Վանաձորում էլ «վանյանական Ազեռների» փառատոնը կանխվեց. «Ապրի Լոռին, ապրի լոռեցին։ Ապրեն գյումրեցիները։ Հալալա նրանց։ Բրիտանական դեսպանատանը խորհուրդ կտայի, իր failed եղած կադրերից ազատվի ու մյուս անգամ հասկանա, որ պատերազմում հաղթած ազգի վզին միակողմանի բաներ չեն փաթաթում»:

Վանաձորցիները այսօր առավոտյան, հարձակվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, որտեղ պետք է տեղի ունենար «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը։ Քարերով կոտրել են գրասենյակի ապակիները, հարվածել են նաեւ ձվերով։ Ցուցարարաները հավաքված են Վանաձորի Հայք հրապարկում:

Հիշեցնենք, որ օրերս «Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահ Գեորգի Վանյանը նախաձեռնել էր Գյումրիում Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցակաացներ, ինչը սակայն չկայացավ՝ գյումրեցիների բոյկոտի շնորհիվ։ Գ. Վանյանը որոշել էր նաեւ Վանաձորում նման միջոցառում անցկացնել, ինչին դեմ էին արտահայտվել մի շարք ՀԿ-ներ եւ Լոռիի քաղաքացիական նախաձեռնությունները։ 


Ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել ֆիլմերի ցուցադրումը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի սրահում, քանի որ բողոքի ալիք էր բարձրացել, եւ Գեորգի Վանյանի նկատմամբ բռնություններ էին կիրառվել:
HayNews.am

No comments:

Post a Comment