Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ, Committee to Protect Journalists) խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանում լրագրողի հետ տեղի ունեցածը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անաչառ հետաքննություն իրականացնելու Բաքվի շրջանի Խոջասան Բինագադին ավանի Սուլուտեպե գյուղի դեպքերի կապակցությամբ, հաղորդում է 1news.az-ը:
Այդ վայրում, ապրիլի 18-ին դաժան ծեծի էր ենթարկվել «Հայելի» (Այնա) թերթի և լրագրողների ազատության և անվտագության ինստիտուտի լրագրող Իդրակ Աբբասովը:
Նա նկարահանել էր, թե ինչպես են SOCAR-ի` պետական նավթային ընկերության աշխատակիցները ապամոնտաժում Սուլուտեպե գյուղի տները, որոնք նրանց համոզմամբ` անօրինական կառույցներ են: Նրանց դեմ պայքարի էին դուրս եկել տեղի բնակիչները, և բախումներ էին եղել: Ադրբեջանցի լրագրողը այդ ամենը նկարահանում էր, իսկ երբ SOCAR ընկերության անվտագության աշխատակիցները նկատել են, որ լրագրողն արձանագրում է իրենց ընկերության և տան բնակիչների միջև եղած ընդհարումը, հարձակվել են նրա վրա, ձեռքից խլել տեսախցիկը, վայր գցել ու սկսել ոտքերով խփել:
Տեսնելով նրան արյան մեջ կորած` եղբայրը` Ռոման Աբբասովը, փորձել է իր մարմնով փակել և պաշտպանել նրան, ինչի հետևանքով ինքը ևս ծեծի է ենթարկվել: Ի վերջո, լրագրողին անգիտակից վիճակում հասցրել էին քաղաքային հիվանդանոց:

Ըստ 1news.az-ը-ի` ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կհետաքննի և օբյեկտիվ գնահատական տա միջադեպին: Հետաքննությունը պետք է իրականացվի ԶԼՄ-ներում հրապատակված տեսա և լուսանկարահանումների, ինչպես նաև այլ նյութերի հիման վրա:
Հիշեցնենք, որ 29-ին լրագրողը որպես IWPR-ի (Պատերազմի և խաղաղության լուսբանման ինստիտուտ) թղթակից արժանացել է Freedom of Expression 2012-ի կողմից միջազգային մրցանակի, որը նրան հանձնել է Index on Censorship միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Մրցանակը նա ստացել էր` սեփական անձին սպառնացող վտանգները առանց հաշվի առնելու, Ադրբեջանում մարդկանց իրավունքի ոտնհարման դեպքերը լուսբանելու համար:
Հիշեցնենք նաև, որ կատարվածը Իդրակ Աբբասովի դեմ կատարված առաջին բռնության դեպքը չէ: Մասնավորապես` 2011 թ.-ի սեպտեմբերի 9-ին մի խումբ դիմակավորներ ներխուժել էին Իդրակի ծնողների տուն և սկսել ծեծել ծնողներին, եղբայրներին ու երեխաներին, այնուհետև էքսկավատորով ավերել են տան ցանկապատի մի մասը և բնակելի տներից մեկը` գոռալով, թե տունն անօրինական է կառուցված:
Լրագրողի մայրն ու եղբայրը տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժին, իսկ հորը ինսուլտ էր խփել, նա ընկել էր կոմայի մեջ և հոսպիտալացվել: Իդրակի եղբայրներին էլ տարել էին ոստկանության բաժանմունք:
Իդրակը նաև հիվանդանոց էր ընկել 2005 թ.-ին, երբ ընդդիմության ակցիայի ժամանակ ծանր վնասվածքներ էր ստացել և դուրս էր գրվել միայն 2 ամիս անց:
No comments:
Post a Comment