Friday, April 20, 2012

Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնող ցուցապաստառ է տեղադրված Նովոռոսիյսկ - Սոչի դաշնային մայրուղու վրա (լուսանկարներ)


Ռուսաստանի դաշնային նշանակության М4 Նովոռոսիյսկ - Սոչի մայրուղու վրա, Կրասնոդարի երկրամասի, Տուապսեի շրջանի, Նովոմիխայլովսկի գյուղի մոտ ցուցապաստառ է տեղադրվել, որը տեղեկացնում է 1915-22 թթ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է «Երկրամաս» պարբերականը:

«Երկրամասը» նաև հիշեցնում է, որ ցուցապաստառները նախապատրաստվել էին Հայկական համակարգող խորհրդի (Армянского Координационного Совета (АКС)) որոշմամբ: Դրանք իրենցից ներկայացնում են 3х6 մ չափի պաստառներ, որոնց վրա ներկայացված է ներկայում Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի տեսարանները և ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության լուսանկարներ:

Նաև ցուցապաստառների վրա տեղակայված է ՌԴ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտի հիշատակի գրքում կատարված գրառումը. «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը մշտապես ընկալել է որպես սեփական: Արդ ցածր խոնարհեցնենք մեր գլուխները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»:

«Երկրամաս» պարբերականը նախկինում ևս ներկայացրել է նմանատիպ սուսապաստառների տեղադրման մասին, որոնք դրված են Սոչի քաղաքի մի շարք շենքերի վրա, ինչպես նաև մեծ լուսադիոդային էկրանով, Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի կենտրոնական հրապարակում:

tert.am

No comments:

Post a Comment