Աշխարհի ասորիների խորհրդի նախագահ Ջոնի Մեսոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝Դիարբեքիրի քաղաքապետը նշել է, թե 20-րդ դարի սկզբին Դիարբեքիրում շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, որի հետեւանքով Դիարբեքիրի համար քրդերի չափ քրտինք թափած եւ մեծ ներդրում կատարած հայերը, ասորիները եզդիները ստիպված են եղել արտագաղթել։ «Նրանք մեծ տառապանքներ են կրել եւ հեռացել, սակայն համոզված եղեք, որ մենք՝ այստեղ մնացողներս ենք կորցրել։ Նրանց գնալուց հետո մենք աղքատացանք եւ կորցրեցինք մեր խաղաղությունը։ Ներկայիս սերունդը առեւերսվել է պատմության հետ եւ դատապարտում է անցյալում տեղի ունեցած անխղճությունները»,-ասել է Օսման Բայդեմիրը։
Նա հավելել է, որ KCK-ի գործով դատական գործում իր դեմ առկա մեղադրանքների պատճառով չի կարող երկրից դուրս գալ եւ մշակույթային կապեր հաստատել արտասահման հեռացած հայերի, ասորիների եւ էզդիների հետ։
Աշխարհի ասորիների խորհրդի նախագահ Ջոնի Մեսոն նշել է, թե Օսման Բայդեմիրի խոսքերն իրեն ոգեւորել են, եւ նա այդ ուղերձները կհասցնի ասորական համայնքի ներկայացուցիչներին։
news.am
No comments:
Post a Comment