Friday, April 20, 2012

Վրաց-իսրայելական հարաբերությունները հիմա էլ Երուսաղեմի մի վանքի պատճառով են բարդացել

Երուսաղեմում գտնվող պատմական վրացական վանքի շուրջ տարաձայնությունները շարունակում են բարդացնել Թել Ավիվի և Թբիլիսիի արդեն իսկ լարված հարաբերությունները», գրում է eurasiareview-ի վերլուծաբան Բրիտանի Փեյֆերը:

Վրաստանի և Իսրայելի միջև նախկինում դրական հարաբերությունները լարվեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, երբ վրացական հետախությունը զեկուցել էր, որ Վրաստանի դեմ ռազմական գործողությունների իրականացմանը Ռուսաստանին դրդել էր նաև Իսրայելը: Լարվածությունն արտահայտվել էր Վրաստանում իսրայելցի գործարարների դեմ քրեական գործի հարուցմամբ և սպառազինությունների առքուվաճառքի գործարքի տապալումով:

Վրաց-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների լարվածության երկրորդ փուլը սկսվեց նախորդ ամիս, երբ վրացի պաշտոնյաները սկսեցին պաշտոնապես քննարկել Երուսաղեմի 11-րդ դարի Խաչի վանքը վերադարձնելու հնարավորությունը: Նախագահ Սահակաշվիլին իր ելույթներից մեկում ասել էր «Վանքը մեր պատմության մի մասն է, և մենք պետք է վերադարձնենք այն վրացական եկեղեցուն»:

«Վրաստանը շուտով գործի անցավ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն մեկնեց Երուսաղեմ և հանդիպեց Իսրայելի կրոնական գործերով նախարար Յակով Մարգիին: Բանակցություններից հետո Բաքրաձեն հայտարարեց, որ Մարգին խոստացել է աջակցել երկու կողմերի համար խելամիտ լուծում գտնելու հարցում: Վրաստանի նախագահ Սաակաշվիլին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց իսրայելական կառավարությանը՝ վրացական վանքի պաշտպանության հարցում համագործակցության համար:

Սակայն, իսրայելական կառավարությունը շուտով հերքեց այս տեղեկությունները`պնդելով, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են միայն երկու երկրների միջև ուղղիղ թռիչքների և վիզային ռեժիմի հեշտացման հարցերը: Իսկ արտգործնախարարության ներկայացուցիչների պնդել էին ,որ Բաքրաձեի հայտարարությունները մտացածին են կամ թյուրըմբռնման արդյունք:

Խնդիրը դարձել էր նաև Երուսաղեմի ու Վրաստանի պատրիարքարանների լարված քննարկումների թեմա, ինչից հետո, Իսրայելցի պաշտոնյաները, այնուամենայնիվ խոստովանեցին, որ խոսել են Բաքրաձեի հետ վանքը Վրաստանի եկեղեցուն վերադարձնելու մեխանիզմների շուրջ, սակայն համոզված լինելով, որ դա եռակողմ գործընթած է՝ Իսրայելի, Վրաստանի և Իսրայելի Պատրիարքների ներգրավմամբ: Երուսաղեմի Պատրիարք Թեոֆիլոս 3-րդը, իր հերթին, հայտարարեց, որ վանքը վերադարձնելու հարցը պարզապես փորձ էր՝ Իսրայելին հունական ուղղափառ եկեղեցու հետ ընդհարելու համար: Այստեղ պետք է շեշտել, որ Երուսաղեմի պատրիարքությունը երբեք տրամադրված չէ որևէ տեսակի գույք հանձնել այլ եկեղեցիների:

Նախորդ ամիս Վրաստանը առաջին անգամ ուղիղ սեփականության հայտ ներկայացրեց, բայց դա առաջին դեպքը չէր, երբ Վրաստանը վանքը պաշտպանելու կոչ է անում: 2004 թվականին վնասվել էր հայտնի վրացի պոետ Շոթա Ռուսթավելիի միակ դիմանկարը, ով, վանքում առկա ձեռագրերի համաձայն՝ որոշ ժամանակ ապրել է Երուսաղեմում: Վրացիները խնդրում էին իսրայելցի պաշտոնյաներին բացահայտել այդ գործը և գտնել վանդալներին, սակայն նրանք չբացահայտվեցին և վրացիները այդ գործում մեղադրեցին հույն վանականներին», - գրել է Փեյֆերը:

Վերլուծության հեղինակը նշում է, որ վանքը Վրաստանի համար մեծ պատմական, մշակութային և կրոնական մեծ նշանակություն ունի:

«Ուղղափառ հրեական գերակայությունը դժվարեցնում է Իսրայելի պատասխանը: Վրաստանը չունի լծակներ Իսրայելի նկատմամբ, և դրա պատճառը միայն Իրանի հետ բարեկամական հարաբերությունները չեն: Եթե Վրաստանը ցանկանում է վերադարձնել վանքը, նա պետք է խելամիտ մոտենա հարցին՝ փորձելով հարցը լուծել հունական ուղղափառ իշխանությունների հետ՝ բանակցությունների միջոցով» – եզրափակում է վերլուծաբանը:

tert.am

No comments:

Post a Comment