Tuesday, April 17, 2012

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմում հաղթել է Հայոց ցեղասպանության մասին պատմող կինոնախագիծը

Ստամբուլում ապրիլի 12-14-ն անցկաված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հրապարակել է այն կինոնախագիծը, որին այս տարի կաջակցի կինոպլատֆորմը: Հաղթող ֆիլմ է ճանաչվել Դևրիմ Աքքայայի "Գյավուրի թոռը. հայ պապս" ֆիլմը: Այս մասին հաղորդում է "Արմենպրեսը"` վկայակոչելով հայկական "Ակոս" պարբերականը:
Աքքայայի ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մինչ մեր օրերը ձգվող պատմություն մի ընտանիքի մասին: Որպես ֆիլմի ստեղծման շարժառիթ` ռեժիսորը նշել է, որ իրենց ընտանիքն իր հայկական ծագման պատճառով մշտապես օտարված է զգացել թուրք հասարակությունից և իրեն թույլ է զգացել: "Պապս 1915 թվականին մի քուրդ և ալևի ընտանիքի կողմից որդեգրվել է: Իմ և պապիկիս կապը կայանում է նրանում, որ երկուսս էլ մեզ միայնակ ենք զգում, կարծես ոչ մի կողմին չպատկանենք: 1915 թվականի տրավման ապրում ենք մինչ օրս",- ասել է Աքքայան:
Ֆիլմի ռեժիսորը նաև հավելել է, որ դեռ հույս ունի գտնել պապիկի կորած գերեզմանը: "Ենթադրում ենք, որ որբերի գերեզմանում թաղված կլինի: Նախագծիս նպատակներից մեկն էլ նրան գտնելը և իր ապրած վայրում թաղելն է",- ասել է ֆիլմի ռեժիսորը:
yerkirmedia.am

No comments:

Post a Comment