Sunday, May 20, 2012

Ո՞Ւմ է ձեռնտու ներկայացնել Փարաջանովին որպես արվամոլ

Փարաջանովի անունն անընդմեջ հոլովվում է, կապված նրա արվամոլ լինելու հետ: Այս լույսի ներքո, որոշեցինք փորփրել «Գուգլի»  որոնման բազան, հասկանալու համար, արդյոք դա իրականությունը է, թե՞  այնուամենայնիվ ինչ որ բան այն չէ:
Եվ այդ դեպքում, ո՞ւմ է ձեռնտու, ներկայացնել Փարաջանովին որպես հոմոսեքսուալիստ, դրոշակ դարձնելով նրա անունը` հոմոսեքսուալիզմի քարոզի համար:

Հոդվածներին ծանոթանալուց հետո, այն եզրակացությունն ուրվագծվեց, որ բոլոր նրանք ովքեր տարածում են այդ մասին լուրեր, ոչնչով չեն տարբերվում տխրահռչակ «ԿԳԲշնիկներից», որոնք ժամանակին հոմոսեքսուալիզմի մեջ կեղծ մեղադրանքով փորձեցին «թաղել» Փարաջանովի հանճարը բանտերի ու մոռացության մեջ:
Հանդիպեց մի շատ հետաքրքիր հոդված, ազգայնականների դեմ հայտնի մարտընչող գԵորգի վԱնյանի կայքում: Այն էլ ազգայինի հանդեպ իր ոչ միանշանակ դիրքորոշմամբ համացանցում հայտնի Վահե Ավետյանի գրչին պատկանող: Այդայսու, որևէ մեղադրանք չի կարող լինել, կանխակալության առթիվ:
Մեջբերեմ հոդվածի հայերեն թարքմանությունն  ամբողջությամ, անթաքույց…

-Վահե, Փարաջանովը հոմոսեքսուլիստ չի եղել ,-անսպասելիորեն խոսել սկսեց իմ լավ բարեկամ Միքայել Նասբերգը, իր հարմարավետ տանը , որտեղ` լուսանկարները նայելուց հետո. մենք տեղավորվել էինք  սուրճի գավաթը ձեռքերիս:
Այդ քեռուն, հորես հեռու հարազատներից մեկին, ես բացահայտել էի տարիներ առաջ, այն ժամանակ, երբ նա արդեն դադարել էր փնտրել իր մեջ շվեդին, համարելով սույնը անհույս մի զբաղմունք:
-Թիֆլիսեցի եմ ես , Վահե, Թիֆլիսեցի: Վերջապես հասկացա դա, կրկին լինելով հայրենիքում:
Միշան, որին այդպես են անվանում բոլոր ռուսախոս ծանոթները, իմ ընկերներից մեկն է, որոնք Եվրոպա են ներթափանցել նախկին սովետական ծակուռներից, ծնվել է Թիֆլիսում, շվեդ հորից, որնէլ իր հերթին ծնվել էր Սիբիրում, շվեդ բոլշևիկ պապից: Վերջինս տարված լինելով գաղափարական հովերով, անցած դարասկզբին տեղափոխվել էր Ռուսաստան օգնելու Վլադիմիր Իլյիչ Լենինին,, բայց երբ վերջացել էինՍտոկհոլմի անտառներից իր հետ վերցրած նվերները, հայտնվել էր աքսորում, որտեղ էլ ծնունդ էր տվել շվեդական Նասբերգների դինաստիային, այդ թվում Միշային: Միշան էլ, Թիֆլիսում, իր հերթին հայր էր դարձել էր երկու չքնաղ աղջիկների, որոնց տեսքից շունչս կտրվում է, բայց այդ մասին չարժե հրապարակավ:
- Փարաջանովը հոմոսեքսուալիստ չէ՛, Վահե:
Փարաջանովի մանկության ընկեր Միքայել (Միշա) Նասբերգը, լուսանկարիչ է , որն արժանացել է Քենոն-մենոնների, Կոդակ-մոդակների, ավարդ-մավարդների դեռ սովետի օրոք: Մի խոսքով, իր գործի վարպետ, որին «ձեռով-ոտով, խլխլեցին ու տարան» դեպ նոր հայրենիք, ու հիմա նա հոյակապ աշխատանքի տեր է, բայց անդադար տնքտնքում է ու ասում.
- Թիֆլիսցի եմ ես, Վահե, թիֆլիսեցի: 
-Ինձ չի հետքրքրում Փարաջանովի կամ մեկ ուրիշի անկողինը, Միշա: Երբ երիտասարդ էի,  նրան որպես արտիստի բանի տեղ չէի դնում, որովհետև խելքս քիչ էր ու բան չէի հասկանում, համա կարծես թե հասկանում եմ` հիացած եմ նրանով:
-Վահե, ախր չարագործոըթյունը հենց դրանում էլ կայանում է:Լսի, ասեմ:Մարդկանց, որոնք ճանաչում են Փարաջանովին, կարելի է բաժանել երկու ընդհանրական խմբերի: Խոզեր, որոնց հետաքրքրում է այլոց սեռական կյանքը, հնարավոր է սեփականը չունենալու պատճառով, և պոռնիկներ, որոնք ազատական ձևանալով, ասում են որ չեն հետաքրքրվում այլոց սեռական կյանքով, սակայն նրանցից համարյա ոչ ոք չի հարցնում.Հլը հո՛պ,ինչի՞ համար այս մարդը բանտ նստեց: Չէ՞ որ կենդանի են բոլորը, ովքեր նրան նստեցրին: Ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում:
- Բայց այն ժամանակ մարդկանց, սովետական օրենքներով էին դատում: Հա, էդ վատ է, բայց ես հիմա ի՞նչ անեմ: Դատի տա՞մ նրանց, ովքեր նստեցրել են:Իսկ դու ինչո՞ւ դատի չես տալիս:
- Ինքդ գիտես ինչ անել, բայց խոսքը հիմա այդ մասին չէ: Ես այն մասին եմ ասում, որ նույնիսկ ազատականի ուղեղն է լվացած. Փարաջանովը արվամոլ էր` ու դրանով իսկ արդեն իր կամքից անկախ, նույնիսկ ազատականին հաղորդակցում են այլոց անկողնուն: Տեղեկությունը զետեղված է քո «կոշտ սկավառակին», և եթե նույնիսկ դու չես քննադատում հոմոսեքսուալիստներին, միևնույնն է գիտես, որ Փարաջանովը հոմոսեքսուալ  էր: Բայց նա հոմոսեքսուալիստ չի եղել: ՈՒզում եմ ասել,որ նշանակություն չունի ֆաշիստ ես դու, թե՞ լիբերալ, և թե յուրովի ի՞նչ ես մտածում Փարաջանովի մասին: Գլխավորը նա է, որ այն ամենն ինչ դու գիտես, սո՛ւտ է, զրպարտությո՛ւն, և դա վերաբերում է ոչ միայն Փարաջանովին: Մեր մեջ արմատավորում են որոշակի տեղեկություններ բոլոր պայծառ մարդկանց մասին, որոնց ժառանգած հոգևոր հարստությունը կարող է վնասել կայսերապաշտական գաղափարախոսությանը, և այդ տեղեկությունները կեղծ են ի սկզբանե, դրանք ներդրվում են տասնամյակներով, մեգուցե նաև հազարամյակներով: Ո՞վ գիտե: Դրա հետևանքով մեծ մասն այն ամենի, միգուցեև ամենը, ինչ մենք գիտենք` սո՛ւտ է: 
Միտս են գալիս բազում գարշելիություններ, որ ամեն առիթով ու ամենուր` Մեծերի հասցեին, դուրս են տալիս մեր իմ հայրենակիցները, հատկապես նրանք, որոնք տառասխալներով են գրում նույնիսկ սեփական անուն ազգանունը, և որպես կանոն հաստատում են, թե տեղեկությունը ստույգ է, քանի որ այդ մասին պատմել է «չեկիստ» մորաքրոջ տղան, կամ էլ կոմսոմոլի քարտուղարի սիրուհու քույրը:
Իբր. 
Թումանյանը մանկապիղծ ու վատ մարդ է եղել, նրան հարազատները չեն սիրել:
Իսահակյանը պարսիկ էր ու արյունապիղծ:
Չարենցը անչափահաս տղաների էր սիրում ու թմրամոլ էր:
Փարաջանով արվամոլ էր:
Եվ այսպես վարկաբեկում են մարդկանց, նույնիսկ մահացածներին:
Մենք դեռ չենք հասկացել, որ քաղաքացի են դարձել, ժողովուրդ, արդեն 15 տարի և որ համայնքայնությունը հարիր չէ ժողովրդին ու քաղաքացուն: Մենք վարկաբեկում ենք լույսը` բոլոր նրանց, որոնք մեզ կտակել են` ապագան կերտող, գիտելիքներ ու ոգեղենություն: Չարի խորհրդանիշն` աստղն, ինքնակամ կրող, չարագործ ու կազմակերպիչ «էմիսարները», մանկուց, «քոքից կտրում» են սեփական գրականության, արվեստի ու մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: Անում են դա լավ կազմակերպված, Կրեմլի կամ մի այլ օտար վերահսկողության տակ:
-Փարաջանովը հոմոսեքսուալիստ չէ՛ր, Վահե:
Նրան կանչել էին թիֆլիսյան չեկիստներն ու հայտնել, որ նա պարտավոր է խզելու կապերը արվեստի եվրոպական ու այլ գործիչների հետ, որոնք նրան որպես հանճար էին ընդունել դեռ 60-ականներին, որոնք նամակագրական կապի մեջ էին իր հետ, և լինելով Սովետական Միությունում, տեսնվում էին նրա հետ, և այս ամենը բնականաբար չէր կարող դուր գալ պալիտբյուրոյին ու նրա իսկ կողմից աճեցրած կեղծ արվեստաբաններին:
Այն ժամանակ, ինչպես և այժմ, Կենտկոմի քարտուղարն ու քաղխորհուրդն էին հանճարին նշանակում: Անկախ տաղանդը` կորած էր:
- Եթե չխզես կապերդ արտասահմանցիների հետ, ապա ամեն տեղ կտարածենք, որ դու հոմոսեքսուալիստ ես, - ասել էին «չեկիստները»:
-Վահե,Թիֆլիսում դա հավասարազոր կլիներ սպանության: Եթե մարդու մասին այդպիսի լուր տարածվեր, ուրեմն նրա վերջն եկավ: Գողական կինտոներրը նրան կսպանեին, հենց առաջին անկյունում,այնպես, որ նա չէր հասցնի անգամ ծպտուն հանել, ինչ մնաց բացատրել, թե չեկիստներն են «գլխին սարքել»:
-Այ քե բա՜ն… Իսկ ի՞նչ արեց Փարաջանովը, Միշա:
-Արեց այն, ինչ կարող էր անել միայն Փարաջանովը: Նա պատասխանեց, որ բնավ կարիք չկա դավադրության կազմակերպելու ու իր մասին լուրեր տարածելու, և խոստովանում է իր հոմոսեքսուալիստ լինելը, ինչին էլ ուրախացած չեկիստները հրամայեցին նրան գրավոր ցուցմունք տալ:
Նա գրեց, որ խոստովանում է այն բանում, որ ինքը հոմոսեքսուալիստ , սեռական կապեր է ունեցել տասնյակավոր մարդկանց հետ ու գրել էր մի երկար ցուցակ, որտեղ ներառված էին Բրեժնևը, Անդրոպովը, ամբողջ ԿոմԿուսի քաղբյուրոն, Վրաստանի ԿենտԿոմի անդամները ՊետԱնվտանգության աշխատողները:
- Փարաջանովը հոմոսեքսուալիստ չէր, Վահե:
Նա ընդամենը համարձակ մարդ էր, հնարավոր է ամենահամարձակը սովետների պատմության մեջ, ու այդ պատճառով միշտ ազատ է եղել, ու վստահ, որ ոչ մի ՊԱԿ, իր ամբողջ այլասերվածությամբ, չի կարող խամրեցնել նրա հանճարեղությունը:
Փարաջանովը մարդ էր:

Պատմեց Ստոկհոլմում բնակվող լուսանկարիչ-արվեստագետ Միքայել Նասբերգը:
Վահե Ավետյան. Ստոկհոլմ

Հ.Գ. Ինչքան էլ որ համամիտ չլինենք, նյութում տեղ գտած գաղափարական ձևակերպումներին, այնուամենայնիվ ներկայացնում ենք այն, փարատելու Փարաջանովի արվամոլության մասին եղած միֆը, և զերծ պահելու այս թեմայով հետագա շահարկման փորձերը: 
bnaban.am

No comments:

Post a Comment