Sunday, April 22, 2012

ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ֆրանսիայի Սենատը վավերացրեց Ցեղասպանությունը քրեականացնուղ օրինագիծը: Ցնծում է ողջ հայությունը...Վերջապես վերականգնվում է պատմական արդարությունը..կպատժվի թուրքը ` հայի գլխավոր թշնամին: Իսկ ո՞վ է հայի թշնամին: Այս հարցին պատասխանել է Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանը իր <<Վարդապետարան>>  աշխատությունում. 

Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից ու սուտ արհավիրքներով վհատեցնում է նրանց այդ ազգաշեն գործում: 

Իսկ մի՞թե հիմա թուրքը կամ ադրբեջանցին են ստիպում հային հեռանալ Հայաստանից: Թու՞րքն է հային հալածում: 
Թուրքը ճիշտ է մեր թշնամին է և ատում է մեզ, ինչպես և մենք իրեն, բայց ի՞նչ է հիմա կատարվում Հայաստանում: 

Այդ հարցին  է պատասխանում հայ մեծերից Շառլ Ազնավուրը. 

<<Ներկայումս Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն: 
Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` այդ պետության կառավարությունը զրկում է երկիրը երիտասարդությունից, որը հեռանում է: Այս իմաստով խնդիրն արդեն ոչ միայն քաղաքական է, այլ համամարդկային: Այն պետք է շտապ լուծել:>>
 

Ասում են ներկայում հերոսներ չկան... Իսկական հերոսներ են նրանք, ովքեր մնում են իրենց հայրենիքում: 

Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ, քանզի նա ամեն տեղ հալածված ու արհամարված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում: 

Հայերը Հայաստանից դուրս նման են օտարի տուն վարձողի, ով աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ թե ուշ դուրս պիտի հրավիրի օրինական տանտերը: 

Ազգը ապրում է իր մշակույթով, որը հայը իր կյանքի գնով դարերով պահել է դարերի ընթացքում, և փոխանցել սերունդներին:Դա գիտեր թուրքը, և Ցեղասպանությունը սկսեց հենց մեր մշակույթից: 

Հիմա, երբ ապրում ենք Ազատ Անկախ Հայաստանում, թվում է թե մեր մշակույթին վտանգ չի սպառնում. այնինչ... 
 
Ինչու՞ եք սպանում մեր մշակույթը: Թուրքաարաբական ոռնոցներով երգերը ողողել են հեռուստաեթերը: Մեզ թուրքացնու՞մ եք: 2-3 բառանոց անիմաստ երգեր, որոնք ստեղծված են միայն մարդուն զոմբիացնելու համար:
Մեզ զոմբիացված հասարակություն պետք չէ: 

Անցնենք ֆիլմերին: Հայկական ֆիլմերի, եթե իհարկե կարելի է այդ գարշանքը ֆիլմ կոչել, 90%-ից ավելին քարոզում են բռնություն, պոռնիկություն և այլասերվածություն: Այդպես էլ պե՞տք է լինի:
Եվ այսպես այլասերված հասարակությունով գնում ենք դեպի պայծառ ապագա: 
Նույնը իրավիճակն է նաև հոգևոր մշակույթում: 
Մի ազգ, որ առաջինն է ընդունել Քրիստոնեությունը և օրինակ ծառայել ամբողջ աշխարհին, այսօր հեղեղված է ազգակործանիչ աղանդավորական խմբավորումներով:

աղբյուր hayasa.com 

No comments:

Post a Comment