Saturday, April 21, 2012

Զգուշացե'ք. նոր աղանդ է հայտնվել Հայաստանում

Մենք` Ավստրայի Հայ Համայնքի մեծամասնության, Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս Իսախանյանի գլխավորությամբ ի լուր բոլորին հայտնում ենք աջակցում և միանում են Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական շարժմանն ի դեմ աղանդավորական անօրինական կազմակերպությունների, որոնց անմարդկային գործունեության սահմաններն գերազանցում են ամեն ինչ: 
Տարբեր սոցիալական կայքերից տեղեկացել ենք նմանօրինակ մի կազմակերպության մասին` ստեղծված Իսպանիայում, սփռված ամբողջ Եվրոպայում, այժմ էլ Հայաստանում, «Խորան» կեղծանունով: Նրա կազմակերպիչների Հրաչյա և Գայանե Խաչատրյանների, մարդկային ուղեղները խեղաթյուրելու և նրանց ենթագիտակցությանն ու ունեցվածքին տիրելու մոլուցքի մասին: 

Կոչ ենք անում բոլորիս և ամենքին միավորվենք և միասնական հարված հասցնենք նրանց, ովքեր կփորձեն Աստծո անունն օգտագործել սեփական նկատառումների համար: 
Խնդրանքներով, Ինչու չէ, նաև պահանջով դիմում ենք համապատասխան բարձրագույն մարմիններին, հասարակական կազմակերպություններին ոչ միայն համապատասխան միջոցներ կիրառել խոչընդոտել, այլև նրանց պատժել օրենքի ամբողջ խստությամբ` խաբկանքի միջոցով ուրիշին և նրանց սեփականությունը տիրելու մեղադրանքով: 
Հույսով ենք, որ մեր ձայնը կհասնի ամենքին: 
Պայքարենք բոլոր աղանդերի և նրանց սփռած գարշահոտության դեմ: 
Ավստրիայից հայ երիտասարդներ, Առաքելական մեծ ու փոքր Քրիստոնեաներ

Աղբյուր slaq.am, 19.04.12

No comments:

Post a Comment