Sunday, April 15, 2012

«Roma surrectum -2 »կամ պատմական Հայաստանը համաշխարայաին վիրտուալ աշխարհում

Երբ փոքր էի, հիշում եմ, որ այդ ժամանակ ձիու վրա թրով տղա տեսնելը, մեզ՝ երեխաներիս համար նշանակում էր Սասունցի Դավիթ:
Որովհետև, թե դպրոցում, թե տանը դա էին մեզ ցույց տալիս և սովորեցնում:Այն ժամանակ մեր ազգային էպոսի հերոսն էր դարձել մանուկներիս ոգեշնչման կերպարը:Ոչ մի հայ մանուկ այն օրերին անտարբեր չէր կարող անցնել Երևան կայարանի մոտ գտնվող Քոչարի կերտած գլուխգործոցի կողքով: Իսկ այսօ՞ր, այսօր նույիսկ, երբ երեխային հարցնում ես պատմական հերոսներից որևէ մեկի մասին նա կամ չի ճանաչում այդ հայ հերոսին, կամ էլ պատասխանում է այսպես ՝ ««Սփայդերմեն»ն (SPIDER MAN) ավելի ուժեղա ինքը թռնումա»:
Փոխվեցին ժամանակները և մեր Սասնա Ծռերը փոխարինվեցին արևմտյան «Սփայդերմեն»ներով, «Ավատար»(AVATAR)-ներով կամ էլ լավագույն դեպքում Դիեգո-ներով կամ ինչ որ Աննա-ներով:Եկավ համակարգչյաին խաղերի տարիները, և մեր նոր հասունցաող սերունդը գիրքը փոխարինեց համակարգչյաին խաղերով:ՈՉ ես չեմ ասում երեխան թող ամեն ինչից զրկվի,բայց պետք չի այդ ամեն ինչի արդյունքում մոռացության մատնել քո սեփական ազգային արժեքները:
Վերջերս «Գուգըլ» (google)- ում  Հայաստան(Armenia) որոնելիս հայտվեցի մի ռուսական ֆորումում, որտեղ թեժ քննարկում էր ընթանում մի համակարգչյաին խաղի շուրջ, որի անվանումն է Roma surrectium 2:Վերնագրից արդեն պարզ է , որը խաղը Համաշխարային հզոր կայսրևությունների մասին է,բայց Արմենիան որտ՞եղ է:Եվ հանկարծ աչքովս ընկավ ֆոռումի ակտիվիստներից մեկի խոսքերը , որը մեծ ոգևորվածությամբ գրում էր, թե Հայկական թիմը ամենադիմացկունն է խաղի մյուս կայսրությունների հետ համեմատած:Համացանցում բավական թափառելուց հետո, հսկայական ինֆորմացիա գտա մի  խաղի մասին:
Խաղը ստեղծվել է երեք տարվա ընթացքում:Այս խաղը դարձավ ամենասպասելին «Ստրատեգիական» ժանրի խաղերի մեջ, և մեծ համբավ վայելեց ամբողջ աշխարհում,քանի որ խոսքը գնում էր աշխարհի ամենհզոր կայսրությունների մասին: Խաղը լույս է տեսել 2010 թվականի սեպտեմբերի 4-ին և արդեն նման ժանրի խաղերի մեջ հասցրել է դառնալ ամենահանրահայտն ու սիրվածը:Սակայն ամենաուրախալին դեռ առջևում է,երկար փնտրտուքներից հետո գտա խաղը և բեռնեցի, և ին՞չը ինձ զարմացրեք,այն, որ թուրքական և ադրբեջանական պատմագիտությունը միշտ կոկորդը ճղում է միջազգային ժողովներում փորձելով իրենց ներկայցնել, որպես Պատմական Հայաստանի բնիկ և հայերին փորձելով դարձնել քոչվոր,սակայն այս խաղը բեռնելուց հետո երբ ընտրում ես խաղի տեսակը և կայսրությունը, հստակ անգլերեն լեզվով նախքան խաղի սկսելը գրվում է Հայոց Պատմության հանճարեղ էջերը:Առաջաինը, որ Հայաստանը ներկայացվում է, որպես Եդեմական դրախտավայրը, Արարատ սուրբ լեռը , որի վրա կանգ առավ Նոյան Տապանը,ներկայացվում է Հայաստանը որպես Արրատա սրբազան երկիր,որը հիշատակվում է շումերական աղբյուրներում ,ներկայացվում է Հայասա պետությունը, ներկայացվում է Ուրարտական Հայաստանը և այս ամենով եզրափակում է Տիգրան Մեծի կայսրությունը,և վերջում ցավոք սրտի և մեզ համար և մեր հարևանների համար որպես «ինֆակտի» նախանաշան գրվում է, որ այս Սուրբ Օրինաց երկիրը գրավվեց և ավերվեց թուրք քոչվորների կողմից:Խաղը իր գրաֆիկայով նույիսկ գերզանցեց իմ երեևակայությունը, քանի որ ես վիրտուալ աշխարհում տեսա վերակնագված Վանը,Երվանդաշատը,Տիգրանակրտը, և զբոսնեցի մեր հին հայկական մայրաքաղքաներով:
Շատ ցավալի է որ այս խաղը աշխարհում պոպուուլյար լինելով մեզ մոտ` Հայատանում մեծ արձագանք չի գտել,փոխարենը մեզ մոտ շատ պոպուլյար է արդեն արևմտյան երկրներում վաղուց մոռացված «Ավատար»-ները կամ «Ռեզի դենտ Էվիլ»-ները (Rezi

dent Evil),որոնք միայն բթացնում են երեխային,իսկ այդ խաղերը խաղալու փոխարեն գոնե մեր խաղասեր հասարակությունը համակարգչով խաղ խաղալուց, թող գոնե իրանց պատմական արժեքներին վերաբերվող այս Հրաշք խաղը խաղա , որը նաև իր ժանրով կսորովորեցնի մարդուն մտածել,այլ ոչ թե լիովին անջատվել և աջ ու ձախ սպանել,հայը կսկսի հետարքրքվել իր պատմության էջերով:
Դե իսկ ինչ մնում է մեր ազերի և թուրք «բարեկամներին» մաղթել համբերություն ,երեևի նրանք այս հոդվածս կարդալուց հետո երևի կարգելեն Ադրբեջանում այս խաղը խաղալ,
քանի որ դա նրանց մոտ վաղուց հիվանդագին ավանդույթ է դարձած,իսկ ադրբեջանցի լրագրողները կսկսեն գրել իրենց հակահայ,բանականությունից զուրկ հոդվածները ասլեով, որ «հայերի մատը էս խաղի մեջ խառնա», «փող են տվել, որ իրանց համար խաղ հանեն»:
Ես չեմ էլ կասկածում ,որ նման բան կանեն դատելով նրանց ինտելեկտի բացակայությունից:Իսկ նրանց մեծ քույրերը՝ թուրքերը կսկսեն նորից ԱՄՆ-ի կոկորդը ճղել և սպառնալ դեսպնաին հետ կանչել, եթե ԱՄՆ-ն չարգելի այս խաղի պոպուլյացիան աշխարհով մեկ և փակել չտա այն ընկերությանը, որը զբաղվել է  խաղի ստղեծմամբ:Իսկ այն մարդկանց ում հետաքրքրեց այս խաղը կարող են բեռնել այն «Տորրենտ»( torrent) ծրագրով նշված հասցեով`



No comments:

Post a Comment