Գրել է Լուսանցք | |
Ներհուն հայագետը եւ անձանձիր գործիչը
Սուրեն Այվազյանը բացառիկ եւ անզուգական դեմք է հայագիտության ոլորտում, որն ամբողջապես թիրախային ասպարեզ է եւ խեղաթյու-րումների ու կեղծարարությունների առարկա: Նա հայկական տոհմիկ մտածողության եւ Հայոց քաղաքակրթությունն իր մեջ կրող հետազոտող էր: Հարգանքի եւ ակնածանքի արժանի անվանի գիտնականը, փաստորեն, գրեթե մենակ մղում էր հայեցակարգային անզիջում պայքար մեր հակառակորդ-ների եւ թշնամիների դեմ՝ քանիցս հաղթելով ու բարձր պահելով իր աստվածազարմ ազգի պատիվը:
Նրա պատմական մեծ ծառայությունն ու առաքելությունն այն է, որ նա, Պարիս Հերունու ու այլոց հետ միասին, ջարդեց կեղծ ակադեմիզմի ու օտար, հակահայկական հայեցակարգերի կաղապարները՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով հայագիտության նոր սերնդի համար: Այս առումով կարելի է խոսել հայագիտական շարժման մասին, որն այժմ ավելի քան ակնհայտ է: Այվազյանը, թերեւս, դեռեւս չձեւավորված ազգային ընտրանու մի մասն էր: Մեր խորին համոզմամբ՝ նվիրյալ հետազոտողը մեզ համար նախանշել է հայագիտության զարգացման հիմնական ուղղություններն ու վեկտորները: Այսինքն՝ Այվազյանը հազվագյուտ եւ սակավաթիվ այն գիտնականներից է, ովքեր մեր քաղաքակրթությունը ներկայացնում են մեզ՝ ներքին լսարանին: Ռազմավարական այս հիմնախնդիրն այսօր մեզանում իսպառ բացակայում է, պետական ինստիտուտները պարզապես չեն զբաղվում քարոզչությամբ:
Այվազյանի գիտական ծանրակշիռ վաստակը, սակավ բացառությամբ, բացարձակապես չընկալվեց եւ չգնահատվեց գիտական շրջանակներում: Եվ դա բնական է. չէ՞ որ ՀՀ-ի գիտական միջավայրը հիվանդ է, օտար հայեցակարգերին եւ հակահայկական պատկերացումներին գերի: Նրան ճիշտ են հասկանում եւ բարձր գնահա-տում ազգային անխաթար աշխարհայացք ունեցող գիտնականները ու հանրության լայն շերտերը: Այվազյանը մասնագիտությամբ հանքաբան էր, հանքաբանական գիտությունների թեկնածու: Հենց մասնագիտական իր գործունեությունն էլ խթան դարձավ այն բանի համար, որպեսզի ապագա գիտնականը խորապես ճանաչի Հայկական լեռնաշխարհը եւ հայ տեսակը՝ հայամարդու կերպարը: Սուրեն Միքայելի Այվազյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1933թ. օգոստոսի 4-ին: Հայրը՝ Միքայել Սողոմոնի Այվազյանը, «Սովետական Վրաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էր, իսկ մայրը՝ Վարդիթեր Պետրոսի Հեքեքյանը, նշանավոր կոպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի աշակերտու-հին էր: Նա պրոֆեսոր էր, Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոնրեալի ¥Կանադա¤ ակադեմիայի ու Հայկական տեխնո-լոգիական ակադեմիայի իսկական անդամ, Էներգետիկ ինվերսիաների միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Պետական մրցանակների դափնեկիր ¥1961թ., 1968թ.¤, Չիժեւսկու անվան ոսկե մեդալակիր ¥2006թ.¤ եւ Մոսկվայի իրավաբանական նոր ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի ոսկե մե-դալակիր ¥2007թ.¤: Նա դեռ 1968-1971թթ. ապացուցել է, որ Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպացիների ¥իմա՝ արիացիների - Ռ.Ն.¤ նախահայրենիքն է: 1980թ. կազմել է «Հայաստանի պատմական քարտեզներ» ատլասը ¥50 քարտեզ¤, որը ներառում է մ.թ.ա. 2107- մ.թ. 428թթ.: Սա քարտեզագիտական բավականին ծան-րակշիռ աշխատանք է: 1978-1989թթ. ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, կազմակերպել է Երեւանի 1988թ. փետրվարի 20-ի հանրահավաքը՝ նվիրված ԼՂ-ի միավորմանը Հայաստանին: 1989թ. Ղարաբաղ զենք տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է եւ մոտ 3 տարի անցկացրել է բանտում ¥նաեւ ԽՍՀՄ ՊԱԿ-ի Լեֆորտովոյի մեկուսարանում¤: Սուրեն Այվազյանը Վլադիմիր Ռիբինի «Արարման վարկածը» ֆանտաստիկ վեպի հերոսի նախատիպն է: Հեղինակը նրան անվանել է «XX դարի վերջին քառորդի մեծագույն գիտնականը»: Ինչպես տեսնում ենք՝ նա մեծ ընդգրկումների եւ գիտական լայնահուն հետաքրրքությունների տեր գիտնական էր ու բնությունից օժտված էր բազում շնորհներով: Ապշեցուցիչ եւ զարմանալի են Ս. Այվազյանի հետազոտությունները: Այսպես, նա նորովի ու լրջմիտ քննության է ենթարկել մարդկային ժամանակակից քաղաքակրթության ծագումը եւ հիմնախնդիրները: Ըստ ան-խոնջ գիտնականի դիտարկումների՝ Նիբիրու նորահայտ մոլորակը մարդկության բնօրրանն է: Խնդիրն այն է, որ ամերիկացի աստղագետ Ջոզեֆ Բրեյդին ¥Կալիֆոռնիայի համալսարան¤ 1972թ. հայտնաբերեց Արեւային համակարգի 10-րդ մոլորակը՝ Նիբիրուն: Ուշագրավ է այն հանգաման-քը, որ Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ շումերները, մ.թ.ա. V-IV հազարամյակներում երկնային այդ մարմինը անվանում էին Մարդուկ Աստծու անունով ¥հայերեն «մարդ» բառից¤: Վերջիններս աստղագիտական դիտարկումներ էին կատարել եւ պարզել, որ այն Արեւի շուրջ պտտվում էր 3600 տարվա ընթացքում: Շումերները նաեւ հայտնում են, որ Նիբիրուի տիրակալը Անուն էր ¥հայերեն «ան» բառից՝ «այնկողմյան մարդ»¤: Սուրեն Այվազյանը հան-գել է կարեւոր եզրակացության. 30 հազ. տարի առաջ այդ մոլորակի բնակիչները ժամանել են Հայկական լեռնաշխարհ եւ այստեղ հիմնել արմե-նոիդների ¥այն է՝ արիացիների¤ քաղաքակրթությունը: Այլմոլորակայինները տիրապետում էին ոսկու եւ օգտակար այլ հանածոների արդյու-նահանման գիտելիքների: Օրինակ՝ նմանօրինակ‘վաղնջական հանքավայրերի շահագործման հետքեր կան Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում: Ուշագրավ է այն, որ դարձյալ ըստ շումերների՝ մարդու արարման գործողությունը կապված է «Ադամի», այսինքն՝ «Ադամայ» «Երկիր», «երկրացի» նշանակությամբ: Իսկ «Ադամ» անվանումում ¥«ադա»+«ամ»¤ առկա է հայերեն «ադա»՝ «մարդ» արմատը եւ հայկական անվանակերտ մասնիկը: Ըստ շումերների հավաստման՝ մարդու արարչագործությունը կապվում է «աստվածային» ¥«այլմոլորակային»¤ եւ «երկրային» բաղադրիչների միախառնման հետ: Այս առումով ուշադրության արժանի է այն, որ Էնկի Աստծու մշակութային կենտրոնի խորհրդապատկերը պատկերում է միահ-յուսված ԴՆԹ-ների կառուցվածքի մոդելը: Այսպիսով, արմենոիդային նոր ցեղի ստեղծումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ հա-յերի եւ Նիբիրու-Մարդուկ մոլորակի բնակիչների ԴՆԹ-ների հետ: Այլմոլորակայինները որպես «օգնական» վերցնում են հայուհի մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա՝ Նինտի անունով ¥«կյանք տվող կին»¤: Ժամա-նակին այդ անունը դառնում է «Մամի» ¥«Մամ» հայերեն նշանակում է «նախածին մայրիկ»,«տատիկ»¤: Շումերների էզոթերիկ տվյալներով՝ բեղմնավորված ձվաբջիջը զետեղվել է «Նինտի կամ Մամի Աստվածուհու» մարմնի մեջ: Հղիությունը տեւել է երկար եւ կեսարյան հատումով ծնվել է առաջին մարդը՝ «Ադամը»: Այս կարեւոր տեղեկատվությունը անվանի գիտնականը սերտորեն դիտարկում է Երկիր մոլորակի մոտակա զարգացումների հետ: Այսպես, ամենայն հավա-նականությամբ 2012թ. Նիբիրու մոլորակը կանցնի Երկրին մոտ ուղեծրով, որը կհանգեցնի մագնիսական բեւեռների տեղափոխմանը, երկրաշար-ժերի, հրաբուխների ժայթքման, ջրհեղեղների եւ կլիմայի փոփոխության: Ըստ Մայայի արեւային օրացույցի՝ 2012 թ. դեկտեմբերի 21-ին ավարտվում է «Հինգերորդ արեւի» դարաշրջանը եւ սկսվում է «Վեցերորդ արեւի» շրջանը: Դրա հետ կապված՝ արմատապես կփոխվեն մարդկային հասա-րակությունը, գիտությունը, կհաստատվի արժեքային այլ համակարգ: Սուրեն Այվազյանը հանրագիտակ եւ խորագետ գիտնական էր ու խորությամբ ուսումնասիրել էր Հայոց քաղաքակրթությունը՝ չնայած նրա առջեւ մշտապես ստեղծվող բազում խոչ ու խութերին: Գիտական ցնցող հայտնագործություն եւ իսկական սխրանք էր, այսպես կոչված, «Ուրարտու» պե-տության հիմնախնդրի համալիր եւ նորովի քննությունը: 1959թ. բազմահմուտ հետազոտողը վերծանեց «ուրարտական» սեպագիրը՝ այն կարդա-լով վաղնջական գրաբարով: Այս խիզախ եղանակով նա հիմնովին խարխլեց մեր ռազմավարական թշնամիների հերյուրած «Ուրարտու» կեղծ գիտական հա-յեցակարգը: Պարզվում է, որ նման պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Հետեւաբար, երիցս իրավացի են Քերթողահայր Մով-սես Խորենացին եւ պատմաբան Միքայել Չամչյանը. Հայոց պետությունը առնվազն մ.թ.ա. 2107թ. հիմնել է կեսար Հայկը, ով սկզբնավորել է Հայկազունի աստվածազարմ տոհմը: Այդ վերծանությունը բացահայտում էր գիտական հրեշավոր կեղծիքների երկարաձիգ շղթան եւ հնագույն պատմության կեղծարարությունները: Ոչ ոք չէր ցանկանում տպագրել այդ աշխատությունը: Այվազյանի գիտական վաստակը գնահատում եւ աջակցում է մեծ երկրաբան, ակադեմիկոս Կոնստանտին Պաֆենգալդը: Շուտով լույս է տեսնում նրա «ՀՈրՔՌՒՐՏՉՍՈ ՈՐՎÿվրՍՏռ ՍսՌվՏտՌրՌ» գիրքը: Ս. Այվազյանի կատարած գիտական սխրանքը դրվատանքի է արժանի եւ համազոր էր Տրոյան հայտնաբերողի՝ Շլիմանի մեծագործությանը: Նա հայկական սեպագրի վերծանման հիմքում դրել էր հնչյունաբանական համապատասխանությունների սկզբունքը, այսինքն՝ հայերենի հնչյունները եւ դրանց կապակցությունները համեմատվել են սեպագիր նշանների հետ: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Նման մեթոդով գիտնականը, այսպես կոչված, ուրարտերեն բնագրերում գտավ 550 հայերեն բառ՝ ապացուցելով «ուրարտերենի» եւ հայերենի նույնականությունը: Սա անուրանալի եւ մեծարժեք ծառայություն էր հայագիտությանը: Իսկ նախկինում «մասնագետները» Արարատյան կամ Վանի թագավորության սեպագրերը կարդում էին ասուրերեն՝ աղավաղելով հայերեն բառերի իմաստները: 1963թ. պրպտուն հետազոտողը Մեծամորի պեղումների ժամանակ հայտնաբերեց հայկական գաղափարագրերը, որոնք նա համեմատեց Մատենադարանի հայկական ձեռագրերի գաղափարական նշանների հետ: Պարզվեց, որ դրանք լեզվական նույն իրողություններն են: Դեռ ավելին. Ս. Այվազյանը պար-զեց, որ հիքսոսները ¥այն է՝ հայերը¤ ստեղծել են մարդկության համար գաղափարագրային առաջին այբուբենը: Նա մեր նորօրյա առաքյալն էր, քանի որ մեզ էր ներկայացնում Հայոց քաղաքակրթությունը: Այսպես, Մեծամորում հայտնաբերեց մ.թ.ա. III-I հազարամյակների հանքամե-տաղագործական կենտրոնը եւ աստղադիտարանը: Հնագիտական նմանօրինակ գտածոները հսկայական արժեք ունեն մեզ համար, քանի որ փաստում են Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական կենտրոն լինելը եւ լուրջ հակահարված են մեր հակառակորդներին: Անխոնջ գիտնականը նաեւ քաղաքական անձնվեր գործիչ էր եւ Արցախյան շարժման երեւելի դեմքերից մեկը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարն էր: Բանտում անցկացրած դաժան փորձությունները չընկճեցին նրան, այլ կոփեցին հետագա քայլերի համար: Ամեն դեպքում այդ հալածանքները բացա-սական ազդեցություն ունեցան նրա առողջության վրա: Այվազյանը ներկայացնում էր Արցախյան շարժման ազգայնական թեւը: Այվազյանին բնորոշ էին պարկեշտությունը, ազնվությունը եւ խիզախությունը: Նա չվախեցավ եւ բացեիբաց հայտարարեց, որ 1988թ. Սպի-տակի երկրաշարժը արհեստական ծագում ուներ եւ կազմակերպել էր ԽՍՀՄ հանցավոր վարչակազմը: Դա, փաստորեն, երկրաբանական զենք էր, որի կիրառ-մամբ փորձեցին մեզ պատժել մեծ ընդգրկում ստացած ազգային-ազատագրական շարժման համար: Եղան նաեւ այլ գիտնականների նմանօրինակ հրապարա-կումներ, որոնք եւս հակված էին այդպիսի գնահատականների: Այնպես որ, փաստն ինքնին խոսուն է եւ սթափեցնող նշանակություն ունի մեզ համար: Չէ՞ որ ապագայում եւս մեր հակառակորդները կարող են մեզ լուրջ հարված հասցնել: Մեծ է Ս. Այվազյանի դերը հայոց պատմության կեղծարարությունների եւ նենգափոխությունների հարցում հակաքարոզչություն մղելու բնագավառում: Օրինակ՝ նա անողոք մերկացրել է վրացական եւ ադրբեջանական պատմաշինարարական քայլերը, որոնք անպատիժ կողոպտում են Հայոց քա-ղաքակրթության հարուստ գանձարանը: Նա համարձակ դիտարկմամբ հանրությանը ներկայացրել է վրացիների եւ ադրբեջանցիների սպառողական եւ կեղծ էությունը եւ այդ պետությունների անհեռանկար ճակատագիրը: Հարուստ ներաշխարհով եւ ստեղծագործական շռայլ շնորհներով օժտված Ս. Այվազյանը նաեւ գրող էր ու գեղագետ: Հեղինակ է բանաստեղծություննե-րի, դրամաների, պատմավեպերի եւ այլն, որոնք ունեն գեղարվեստական անուրանալի արժեք: Ընդհանրապես, նա կյանքն ապրում էր իմաստավորված ու պարտքի գիտակցությամբ: Նրա գրչին են պատկանում 300 գիտական աշխատանք, այդ թվում՝ 36 մենագրություն, որոնք վերաբերում են գիտության եւ տեխնիկայի տարբեր բնագավառների ¥աստղաֆիզիկա, ֆիզիկա, մեխանիկա, լեզվաբանություն, հնագիտություն, պատմություն եւն¤: Հետաքրքիր է, որ Այվազյանը բազմիցս պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՌԴ շքանշաններով ու մեդալներով: Նա իր մահկանացուն կնքել է 2009թ. սեպտեմբերի 11-ին՝ անկատար թողնելով բազմաթիվ մտահղացումներ եւ ծրագրեր: Ս. Այվազյանի ստացած բազմաթիվ պարգեւներից առավել հիշարժանը 2010թ. ԼՂՀ նախագահի շնորհած «Երախտագիտություն» մեդալն է՝ Արցախի ազա-տագրմանը իր մատուցած մեծ ծառայությունների համար: Հետաքրքիր է՝ ե՞րբ նա իր արժանի գնահատականը կստանա ՀՀ-ում: Հույս ունենք, որ ի վերջո արդարացի կգնահատվի նրա հսկայական ավանդը գիտության եւ քարոզչության գործում: Ռուբեն Նահատակյան «Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ. |
Sunday, April 15, 2012
Ներհուն հայագետը եւ անձաձիր գործիչը
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment