Monday, April 23, 2012

«ԲԵՆԹԼԻՆ» ներելի է, ինքնաթիռը՝ ոչ. փոփ արվեստից շատերն ԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ, որովհետև ՇԱՀԱՎԵՏ Է

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանը իր հարցազրույցներից մեկում պնդում է, որ փոփ արվեստի շատ ներկայացուցիչներ աղանդավոր են
, որովհետև դա շահավետ է: «Շատ վտանգավոր վիճակ է ստեղծված: Չեմ ուզում ընդհանրացնել, բայց ում ճանաչում եմ, իրենք իրենց «եկեղեցի» են անվանում»,- ասում է նա՝ հիշելով, որ վերջերս երգիչ Մհերը ասաց, թե իրեն մեր եկեղեցին ոչինչ չի անում, իսկ «Կյանքի խոսքը» վճարում է: «Մակարդակի մասին կարելի է հետևություն անել: Եկեղեցին ինչ-որ մհերների, ավելի ճիշտ` մգեռներին օգնելու համար չէ»,- կարծում է Ս. Ստամբոլցյանը: Իսկ ինչ վերաբերում է «Կյանքի խոսքին» և մասնավորապես նրա ոչ անհայտ քարոզիչ Արթուր Սիմոնյանին, ապա այս առթիվ երգահանը նկատում է. «Մեր Սրբազանը մի «Բենթլի» ունեցավ, ամբողջ աշխարհով այդ «Բենթլին» դարձրեցին մի մեծ բան: Իսկ երբ Արթուր Սիմոնյանը ինքնաթիռներ է նվիրում մի քանի միլիոն արժողությամբ, դա լռության է մատնվում, ոչ ոք չի հարցնում, թե որտեղի՞ց են այդ գումարները: Կամ այդ ի՞նչ ազգային գաղափար են տանում` մեզ հեռացնելով մեր ինքնությունից ու մեր Եկեղեցուց»:

No comments:

Post a Comment