Tuesday, April 17, 2012

ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԿԵՂԾ ՊՐՈՖԱՅԼՆԵՐ. հայ հոգևորականին վարկաբեկելու՝ աղանդավորների նոր մեթոդը

Երբ ասում ենք  «աղանդավոր», մարդու իրավունքների պաշտպանները անմիջապես արձագանքում են, որ պետք է ասել կրոնական այլ ուղղվածության հետևորդ, որովհետև աղանդավոր բառը վիրավորական է: Իսկ նրանք, օգտվելով իրենց հանդեպ եղած մեծ զգուշությունից ու ցուցաբերած հանդուրժող վերաբերմունքից, հիմա էլ, սոցիալական ցանցերում հանդես են գալիս Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների անունից: Քահանայի անուն-ազգանուն, եկեղեցու մի քանի նկար` մարդկանց վստահություն ներշնչելու համար, ու իրենց սև գործը՝ աղանդավորական տեսանյութեր, քարոզներ: Բնականաբար շատ մարդիկ ծանոթ չլինելով Հայ Առաքելական եկեղեցուն, քահանայի էջին տեսնելով այդ տեսանյութերն ու ականջ շոյող չգիտես ինչ բարբաջող երգերը, պիտի մտածեն, որ դա ճշմարիտ հավատք է: Իսկ եթե փորձեք երկու բառ զրուցել, այդ կեղծ քահանայի հետ, կհասկանաք, որ սա հայ հոգևորականի կերպարը վարկաբեկելու տարրական միջոց է:
Տարբեր հոգևորականների նկարներ պարունակող էջերից մեկն էլ,որ հանդես է գալիս Սրրբազան հոգևորականի անունից, կրում է Ավետարանչական համույթ անունը: Երբ փորձում ես այդ կեղծված պրոֆիլից հետաքրքվել, թե առաքելական հոգևորականը ինչ կապ ունի ավետարանչական համույթի հետ, քեզ շատ համոզիչ բացատրում է, որ նրանք երկուսն էլ նույն են, և իրենք Առաքելական եկեղեցուն են պատկանում: Դե արդեն դժվար չէ պատկերացնել, թե համացանցում, որքան դեռահասներ ու երիտասարդներ կլինեն, որ ամենատարբեր պատճառներով կարիք կունենան հոգևորականի հետ խորհրդակցելու, ու չեն էլ կասկածի, որ հոգևորականի նկարով իրենց զրուցակիցը, միայն Աստծուն է հայտնի` ով է, ու իրենք հետո կհայտնվեն ինչ որ սրահում, որտեղ բեմից մեկը քարոզում է, ու բնավ էլ հոգևորական չէ: Այդ կեղծարարությանն առաջինն արձագանքեցին մի շարք վրդովված հոգևորականներ, ովքեր զարմացել էին` տեսնելով իրենց վիրտուալ նմանակներին:
Ե՞րբ պիտի մեր օրենսդիր մարմինները համակագչային կեղծարարությունների համար էլ պատժամիջոցներ մշակեն:

Հեղինե Մարգարյան
asekose.am

No comments:

Post a Comment