Sunday, April 22, 2012

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը:
Քարտեզի վրա երևում են այն պետությունները, որոնք հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն, բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920)ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները: 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները:
Հիգեր Գրեթթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը: Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են ինստիտուտներ, որոնք զբաղվում են այդ ցեղասպանության հարցով:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ: Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
* Ֆրանսիա Ֆրանսիա(1998, 2000, 2001, 2006) 
* Գերմանիա Գերմանիա 
* Իտալիա Իտալիա 
* Բելգիա Բելգիա 
* Ֆրանսիա Ֆրանսիա 
* Շվեյցարիա Շվեյցարիա 
* Շվեդիա Շվեդիա 
* Ռուսաստան Ռուսաստան 
* Լեհաստան Լեհաստան 
* Լիտվա Լիտվա 
* Հունաստան Հունաստան 
* Սլովակիա Սլովակիա 
* Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 
* Լիբանան Լիբանան 
* Ուրուգվայ Ուրուգվայ (1965, 2004) 
* Արգենտինա Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև) 
* Վենեսուելա Վենեսուելա 
* Չիլի Չիլի 
* Կանադա Կանադա (1996, 2002, 2004) 
* Վատիկան Վատիկան 
* Ավստրալիա Ավստրալիա (2009):
hayasa.com

ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵԿՑԻԱՆ

Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը հստակորեն սահմանվել է Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայով: Ահա այդ կոնվենցիան.
Հոդված I. Պայմանավորվող կողմերը հավաստում են, որ ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք, որն իրենք պարտավորվում են կանխարգելել և պատժել: 
Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ: 
ա) խմբի անդամների սպանություն, 
բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում, 
գ) միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, 
դ) այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը, 
ե) այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը: 
Հոդված III. Հետևյալ գործողությունները պետք է պատժվեն. 
ա) ցեղասպանության իրականացումը, 
բ) ցեղասպանության իրագործման հղացումը, 
գ) ցեղասպանության իրագործման ուղղակի և հրապարակային հրահրումը, 
դ) ցեղասպանություն իրականացնելու փորձը, 
ե) ցեղասպանությանը մեղսակցությունը: 
Հոդված IV. Ցեղասպանություն կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողություն իրականացնող անձինք պետք է պատժվեն, լինեն դրանք սահմանադրորեն պատասխանատու ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, թե մասնավոր անձինք: 
Հոդված V. Պայմանավորվող կողմերը ստանձնում են ընդունել տվյալ երկրի սամանադրությանը համահունչ համապատասխան օրենքներ` կյանքի կոչելու սույն համաձայնագրի դրույթները` մասնավորապես նախատեսելով խիստ պատիժ ցեղասպանության հանցանքի կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողության մեղավորների համար: 
Հոդված VI. Անձինք, ում ներկայացվել է ցեղասպանության կամ Հոդված III-ում թվարկված ցանկացած այլ գործողություն իրականացնելու մեղադրանք, պետք է դատվեն այն երկրի իրավասու դատարանի կողմից, որտեղ տվյալ գործողությունը կատարվել է, կամ այնպիսի միջազգային քրեական տրիբունալի կողմից, որի իրավասությունը կարող է տարածվել պայմանավորվող կողմերի վրա և որի իրավասությունը պայմանավորվող կողմերը ընդունել են: 
Հոդված VII. Ցեղասպանությունը և Հոդված III-ում թվարկված այլ գործողությունները չպետք է համարվեն քաղաքական ոճիրներ արտաքսման համատեքստում: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նման դեպքերում արտաքսումը իրականացնել համաձայն իրենց օրենսդրության և գործող համաձայնագրերի: 
Հոդված VIII. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Միացյալ Ազգերի իրավասու մարմիններին` ձեռք առնելու Միացյալ Ազգերի կանոնադրությամբ նախատեսված այնպիսի քայլեր, որ այդ մարմինների կարծիքով ի զորու են կանխելու և սանձելու ցեղասպանության ցանկացած գործողություն կամ Հոդված III-ում թվարկված գործողություններից որևէ մեկը: 
Հոդված IX. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանության, կիրառման կամ իրականացման շուրջ ծագած տարաձայնությունները, այդ թվում և այնպիսիք, որ վերաբերվում են Պետության պատասխանատվությանը Ցեղասպանություն կամ Հոդված III-ում թվարկված այլ գործողություններ կատարելու համար, պետք է ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան` տարաձայնության կողմերից որևէ մեկի դիմումով: 
Այսպիսով, ցեղասպանություն են որակվում այն գործողությունները, որոնք թվարկված են այս կոնվենցիայի II հոդվածում: Հայոց Մեծ Եղեռնը այս կամ այն չափով վերաբերում է նշված բոլոր 5 կետերին` հատկապես առաջին երկուսին. 
ա) խմբի անդամների սպանություն 
բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում: 
Այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում կատարվածը ցեղասպանություն էր:
Կոնվենցիայի III հոդվածի առաջին և երկրորդ կետերի համաձայն, այն է 
ա) ցեղասպանության իրականացումը, 
բ) ցեղասպանության իրագործման հղացումը, 
Հայոց Ցեղասպանությունը իրագործած պետությունը` Օսմանյան կայսրությունը` ներկայիս Թուրքիան, պետք է միջազգայնորեն պատժվի:
Կոնվենցիայի IV և VI հոդվածների համաձայն, ցեղասպանություն կազմակերպած անձինք պետք է դատվեին ցեղասպանություն կատարած երկրում կամ միջազգային քրեական տրիբունալում:
1919 թվականին Կոնստանդնուպոլսի ռազմական դատարանը հեռակա կարգով մահապատժի ենթարկեց Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին և դոկտոր Նազըմին: Բայց այդ դատավճիռը այդպես էլ չիրագործվեց: Տարիներ անց մահապատիժը ի կատար ածեցին հայ վրիժառուները…

hayasa.com